Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Վերստին պատուհա՞ն է բացվում

Վերստին պատուհա՞ն է բացվում
06.11.2013 | 11:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Տարածաշրջանային այս այցի առանձնահատկությունն է թերևս, որ հանդիպումներ են լինում և պաշտպանության նախարարների հետ: ՀՀ նախագահի հետ համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Բանակցություններից հետո ռուս համանախագահ Իգոր Պոպովը ասել է, որ երկու նախագահների հանդիպումը հնարավոր է մինչև տարեվերջ: Նույն կարծիքին է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, նա գտնում է, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել՝ հստակեցնելու ղարաբաղյան կարգավորմանը միտված հետագա աշխատանքները, ավելին` ,Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար պատուհան է բացվածե: Այդ պատուհանի գոյությունը Ուորլիքը հիմնավորում է Հայաստանում ու Ադրբեջանում հետընտրական ժամանակահատվածով:

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ